Մարզպետը շրջում է տեղամասերով վերահսկում վստահված անձանց գործունեությունը        

Մարզպետը շրջում է տեղամասերով վերահսկում վստահված անձանց գործունեությունը        

Աբովյանում ընտրությունները ուղեկցվում են խախտումներով, այս մասին մեզ ասաց քաղաքապետի թեկնածու Սասուն Գրիգորյանը.  

«Աբովյան համայնքի ղեկավարի ընտրությունները ընթանում են ոստիկանների տոտալ վերահսկողության պայմաններում: Թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ  Վահագն Գևորգյանը, Tert.am-ին տված հարցազրույցում կատարել է ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի կոպիտ խախտում, այն է՝ ընտրության օրը քարոզ կատարելը, որի ձայնագրությունը անհրաժեշտության դեպքում կներկայացվի մեր կողմից:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջում է ընտրական տեղամասերով, և ըստ նրա՝ վերահսկում է ոստիկանների, վստահված անձանց գործունեությունը՝ միևնույն ժամանակ անուղղակի քարոզելով նոր իշխանությունների հաղթանակը»: