Հայտնի է Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը

Հայտնի է Անգլիայի Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա համար լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Այս մասին տեղեկացնում է ԱՊԼ պաշտոնական կայքը։

Գվարդիոլան արդեն երկրորդ անգամ է այս տիտղոսն ստանում վերջին երեք ամիսների ընթացքում եւ յոթերորդ անգամ՝ Անգլիական ֆուտբոլում ծավալած իր մարզչական գործունեության ընթացքում։ Հավակնորդներ են եղել նաեւ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը, «Ֆուլհեմի» մարզիչ Սքոթ Պարկերը, եւ «Վուլվերհեմփթոնի» մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։