Դանիել Իոաննիսյանը պարտվել է Նարեկ Մալյանին

Քաղաքացիական ակտիվիստ, քաղաքական տեխնոլոգ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե հիշում եք Դանիել Իոանիսյանը որոշել էր ստախոսությամբ պաշտպանել ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին, ինչի կապակցությամբ ես Դանիելին անվանել էի ստախոս: Դանիելը ինձ դատի էր տվել և ես երեկ դատը հաղթեցի:
Կարծում եմ այսուհետ բոլոր օրինական հիմքերը ունեմ Դանիել Իոանիսյանին ստախոս անվանելու»։
Նարեկ Մալյանից հետաքրքրվեցինք, թե խոսքն ինչ դատական գործընթացի մասին է։
«Հիշում եք, որ Ասյա Խաչատրյանը Ադրբեջանի դրոշով լուսանկար էր հրապարակել, ինչը, բնականաբար, հանրության մոտ արդարացիորեն դժգոհություն էր առաջացրել։ Սորոսական խմբակը, որի մեջ ներգրավված է նաև Դանիել Իոաննիսյանը, սկսեց զբաղվել Ասյա Խաչատրյանի պաշտպանությամբ։ Խմբակ ասելով՝ նկատի ունեմ նրանց, որվքեր որևէ կերպ առնչություն են ունեցել Սորոսի հիմնադրամի հետ։ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, թե՝ դե լավ, երեխա է, ի՞նչ եք ուզում 18 տարեկան երեխայից, կարող է չի հասկանում։ Ես այդ ժամանակ նույն Դանիել Իոաննիսյանին ցույց տվեցի իր իսկ կողմից հրապարակած մի նյութ, որտեղ նշել էր, թե Ասյա Խաչատրյանը 19 տարեկան է, այսինքն եթե 2 տարի անցել է այդ հրապարակումից, ստացվում է, որ Ասյա Խաչատրյանը ոչ թե 18, այլ 21 տարեկան է, ինչպես պետք է լինի նորմալ մարդկանց դեպքում։ Այս դեպքից հետո ես Դանիել Իոաննիսյանին ստախոս անվանեցի, քանի որ իրոք՝ կապված տարիքի հետ, ստում էր։ Դանիել Իոաննիսյանը այս ամենից հետո ինձ դատի տվեց՝ իմ կողմից թույլ տված արտահայտության համար։ Ես երեկ տեղեկացա, որ ես դատը շահել եմ։ Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ գործին դեռ չեմ հասցրել ծանոթանալ, ինձ սրա մասին իմ փաստաբանները տեղեկացրին։ Այսպիսով, ես ձեռք բերեցի օրինական իրավունք Դանիել Իոաննիսյանին ստախոս անվանելու։ Հիմա ես բոլորին կոչ եմ անում մեծ կասկածանքով վերաբերվել Դանիել Իոաննիսյանի խոսքերին»,- նշեց Նարեկ Մալյանը։
Փորձեցինք կապվել նաև Դանիել Իոաննիսյանի հետ, սակայն չստացվեց։
Կարծիքներ