Մտադիր են զսպել Մոսկվային՝ Արկտիկայում

Մտադիր են զսպել Մոսկվային՝ Արկտիկայում

Միացյալ Թագավորության Պնախարար Գեւին Վիլյամսոնը հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է ավելացնել իր զորակազմը Արկտիկայում, որպեսզի պաշտպանի ՆԱՏՕ-ի հյուսիսային թեւը ռուսական աճող սպառնալիքներից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph պարբերականը։

«Մենք ավելացնելու ենք մեր զգոնությունը նոր մարտահրավերների պայմաններում, լինի դա զրոյից ցածր ջերմաստիճանում հմտությունների կատարելագորոծում կամ դաշնակիցների հետ փորձի փոխանակում, ինչպես Նորվեգիայի պարագայում, կամ էլ սուզանավային սադրանքների մոնիթորինգ մեր Poseidon ինքնաթիռների միջոցով»,- հայտարարել է բրիտանացի ռազմական նախարարը՝ Նորվեգիայի հյուսիսում գտնվող Բարդուֆոսի ռազմակայան այցելության ժամանակ։

Բրիտանացի նախարարը նկատել է, որ Լոնդոնն ու Օսլոն սկսել են իրականացնել գործակցության տասնամյա իրենց ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակներում ամեն տարի ավելի քան հազար բրիտանացի զինվորական ուսուցում է անցնելու եւ գործնական պարապմունքներ նորվեգացի գործընկեր զինվորականների հետ։ Արդեն հաջորդ տարվանից բրիտանական զինված ուժերը համալրվելու են P-8 Poseidon հակածովային ինքնաթիռներով, որոնք պարեկային ծառայություն կիրականացնեն Արկտիկայում՝ ռուսական սուզանավային սադրանքները կանխելու համար։