Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց վրացական ակումբին

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց վրացական ակումբին

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր  վրացական «Սաբուրթալոյին»։ 

Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին «Արարատ-Արմփնիայի» կազմում  հանդիպման հաշիվը բացեց Կոբյալկոն։
Կոբյալկոյի գոլից հետո առաջին խաղակեսում այլևս գոլեր չեղան։

Խաղի 73-րդ րոպեին հանդիպման հաշիվը վրացական ակումբի կազմում հավասարեցրեց Սանդրո Ալտունաշվիլին։

Հաշվի հավասարակշռությունը վերականգնելուց րոպեներ անց՝ խաղի 76-րդ րոպեին, «Սաբուրթալոյին» արդեն հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման դուրս եկած  Լևան Կենիան։

Մինչև հանդիպման ավարտն ազդարարող մրցավարի սուլիչը հաշվի մեջ այլևս փոփոխություններ չեղան։ Այսպիսով, վրացական ակումբը դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթանակ տարավ 1-2 հաշվով։