Պատրաստ է համագործակցության

Պատրաստ է համագործակցության

Ռուսաստանի կոսմոնավտիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Մուխինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել տիեզերական ոլորտում՝ իր սեփական տիեզերական գործակալությունը ստեղծող Թուրքիայի հետ։

Մուխինը ասել է, որ սեփական աէրոտիեզերական գործակալության ստեղծումը կարեւոր է անշուշտ, Թուրքիայի համար, եւ որպես լավ տնտեսական ցուցանիշներ ունեցող երկիր, այն կարող է նաեւ սկսել իր տիեզերական նախագծերն իրականացնել։ Սեփական ազգային շահերն առաջ մղելու համար անշուշտ Թուրքիան կարող է օգտվել իր հաջողությունների պտուղներից եւ սկսել գիտական, նավիգացիոն եւ այլ հետազոտություններ տիեզերքում։