Բողոքի ցույցեր եւ երթեր՝ ընդդեմ կանանց հանդեպ բռնությունների

Բողոքի ցույցեր եւ երթեր՝ ընդդեմ կանանց հանդեպ բռնությունների

Բողոքի ցույցեր եւ երթեր են սկսվել Արգենտինայում՝ ընդդեմ կանանց հանդեպ բռնությունների։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, կանայք, տղամարդիկ ու երիտասարդ աղջիկներ հավաքվել են Բուենոս Այրեսում, կրելով «Ni una menos» կարգախոսով, որը Արգենտինայում կանանց իրավունքներով զբաղվող խոշոր շարժում է։ Նշենք, որ նման մասշտաբային միջոցառումներ Արգենտինայում իրականացնում են արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ Նշենք, որ 2018 թվականին 278 կին է սպանվել անհավասարության ու խտրականության հողի վրա։ Սպանությունների 55 տոկոսն իրականացվել են ներկայիս կամ նախկին պարտնյորների կողմից, 15 տոկոսը սպանվել են ազգականների կողմից։ Սպանությունների մեծ մասը՝ 66 տոկոսը իրականացվել են տանը, իսկ զոհերի 25 տոկոսը՝ 25-34 տարեկան են եղել։