Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ․ մաս 4-րդ․ Eurasianet

Ամերիկյան կառավարությունը դադարեցրել է ականազերծման ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում ․ մաս 4-րդ․ Eurasianet

«Տասնամյակներ շարունակ USAID-ը օգնել է ականազերծել Արցախը, փրկելով կյանքե, նպաստելով զարգացմանը եւ հանրությանը բնականոնության զգացում հաղորդելով։ Այսօր, թեեւ աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն սպառնալիքի տակ է հայտնվել այդ օգնությունը»,- Ներկայացուցիչների պալատի անդամներից Ջեյկի Շպեյերն է հայտարարել դեռ փետրվարի 11-ին, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը։ «Այսօր, չնայած որ Հայաստանը վերածվել է աճող դեմոկրատիայի, սակայն հենց բռնապետական Ադրբեջանն է ստանում հսկայական եւ ոչ համամասնական կերպով ավելացված ռազմական օգնություն Միացյալ Նահանգներից։ Եթե վարչակազմը չի օգնում նրանց, ովքեր հանդես են գալիս դեմոկրատիայի եւ խաղաղության, օգտին, ապա դա պետք է անի Կոնգրեսը»։  «Ականազերծման ծրագիրը թույլ էր տալիս հայ բնակչության զարգանալ այն շրջաններում, որտեղ ականապատումները չափազանց շատ էին եւ այլ կերպ բնակեցնել հնարավոր չէր»,- ասում է Անի Չագլասյանը, ով հանդիսանում է ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան ափի աշխատակից եւ հավելով, որ դա լուրջ խնդիր է իրենց համար։ Ադրբեջանն արդեն վաղուց է, որ հանդես է գալիս ականազերծման այդ ծրագրի դեմ, հայտարարելով, որ այն «հավերժացնում է եւ քաջալերում հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը»։ Միջազգային կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում են աշխատել Ղարաբաղում, քանի որ սովորաբար դա բերում է նրան, որ հայտնվում են Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Halo-ն ամենից հայտնի կազմակերպությունն է, որը հրաժարվում է այդ սանկցիայից։ Թեեւ չկա որեւէ ապացույց, որ Ադրբեջանը ազդել է ականազերծման ծրագրի փակման վրա, սակայն որոշ հայ ներկայացուցիչներ կարծում են, որ Բաքվի ձեռքը հասել է այդ որոշման կայացմանը։ Պարբերականը նաեւ նշում է, որ Բաքվի ԱԳՆ մամուլի ծառայությունը այս հարցի առնչությամբ որեւէ կերպ մեկնաբանությամբ հանդես չի եկել։