ՔԿ-ն մոտ 3 միլիոն դրամի մեդալ ու կրծքանշան է պատվիրել ոսկերչական գործարանից

ՔԿ-ն մոտ 3 միլիոն դրամի մեդալ ու կրծքանշան է պատվիրել ոսկերչական գործարանից

Hraparak.am կայքի «Քննչական կոմիտեն ոսկի է առնում՝ պարգևատրումների համար» վերտառությամբ նյութի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի կարիքների համար մեդալների, կրծքանշանների և տուփերի ձեռքբերման նպատակով կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգ, որին հաղթող մասնակից է ճանաչվել Երևանի Ոսկերչական գործարան-1 ԳՆՈՄՈՆ ԲԲԸ-ն և որի հետ նախատեսվում է կնքել 182 մեդալների, կրծքանշանների և 192 տուփերի գնման պայմանագիր՝ 2 միլիոն 626 հազար 600 դրամի ընդհանուր գնով:

Մեդալների միջին արժեքը կազմում է 12 հազար 500 դրամ, իսկ տուփերը՝ 2500 դրամ: Հայտնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում Ձեր այն հրապարակումը, թե գնված մեդալներից ամենացածրն արժեցել է 94, իսկ ամնեաթանկը 500 հազար դրամ: Հայտնում ենք, որ մեդալների միջին արժեքը կազմում է 12 հազար 500 դրա, իսկ տուփերը՝ 2500 դրամ։

Հ․Գ․ Մենք նշել էինք, որ գնումների ընդհանուր արժեքը  կազմում է  մոտ 3 միլիոն դրամ, ավելի ճիշտ՝ 2 մլն․ 900 հազար դրամ։
Նշենք նաև, որ նյութի հրապարակման պահին  Gnumner.am կայքում այս մասին տեղեկատվությունը հետագայում հանվել էր։

Եվ տեղեկատվության աղբյուրին հղում անել եղավ միայն շնորհիվ նրա, որ պահպանել էինք տեղակատվության լուսանկարները(screenshot)։