11 ախտանշան, որոնք կարող են վկայել քաղցկեղի վաղ փուլերի առկայության մասին

11 ախտանշան, որոնք կարող են վկայել քաղցկեղի վաղ փուլերի առկայության մասին

Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել 11 ախտանշանի, որոնք կարող են վկայել քաղցկեղի վաղ փուլերի առկայության մասին։ Այս մասին հայտնում է ActiveFeel-ը։ Որպես այդպիսիք են համարվում՝ քաշի կտրուկ եւ չարդարացված կորուստը կամ անընդհատ հոգնածության զգացողության առկայությունը։ Այս ախտանշանները կարող են վկայել լեյկիմիայի կամ հաստ աղիքի քաղցկեղի մասին։

Մշտական գլխացավերը, որոնք չեն անցնում նույնիսկ ուժեղ ցավազրկողներ ընդունելիս, կարող են վկայել գլխուղեղի, ձվարանների, ուղիղ կամ հաստ աղիքի քաղցկեղի մասին։ Մշտական բարձր ջերմաստիճանը նույնպես վտանգավոր ախտանշանների ցանկում է։

Հատկապես ուշադրություն դարձրեք մաշկի թութերին, խալերին։ Դրանց ձեւի կամ չափի փոփոխությունը, գունափոխությունը կամ առանց վնասվելու արյունոտումը նույնպես համարվում է վտանգավոր ազդակ։ Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ինքնաբուժումից եւ ամենափոքր ախտանշանի առկայության դեպքում դիմել բժշկի։