Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Անտեղյակ ընթերցողին կարող է հետաքրքրել, թե ով է Ժաննա Անդրեասյանը եւ ինչպես է հայտնվել այս պաշտոնին։  Մենք տեղեկացանք, որ նորաթուխ փոխնախարարը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է։

Մեզ հետ զրույցում Ղազարյանը չցանկացավ մեկնաբանել իր կնոջ նշանակումը՝ ասելով․ «Ես չեմ մտնում էդ դաշտը, որովետեւ ես այդտեղ սուբյեկտիվ եմ»։

Ակնհայտ է, որ երկար տարիներ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի եւ նրա մերձավորների կարգավիճակն ու կեցության մակարդակը էականորեն բարձրացան հեղափոխությունից եւ հատկապես՝ «Կենտրոնից» դուրս գալուց հետո։ Լուրեր կան, որ նա հավակնում է Հանրայինի տնօրենի պաշտոնին։