Ֆեյքի մակարդակի գրառումներ ես կատարում, վերջում էլ պարզվում է, որ նորանշանակ թաղապետի տեղակալ ես

Ֆեյքի մակարդակի գրառումներ ես կատարում, վերջում էլ պարզվում է, որ նորանշանակ թաղապետի տեղակալ ես

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Շատերը կարծում են, որ ֆեյքը դա ֆեյսբուքյան մի հաշիվ է, որի իրական տերը հայտնի չէ։
Լինում է, որ իրական հաշիվ ես օգտագործում, բայց ֆեյքի մակարդակի գրառումներ ես կատարում․․․ վերջում էլ պարզվում է, որ նորանշանակ թաղապետի տեղակալ ես․․․

Հարգելի պարոն Բալասանյան, Ձեր թաղապետը աշխատակազմի հետ քիչ խնդիր չունի, ևս մեկը մի ավելացրեք և Ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք Լուսավոր Հայաստանի ներկայացուցչի վերաբերյալ ֆեյքին բնորոշ գրառումներ անելով»։