Ոչ «Հայոց լեզու», ոչ «Հայ գրականություն». առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու | «Հրապարակի էջերում» 06.11.2019

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները  դասադուլ են անում՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման  դեմ։ Դասադուլին գործադուլով կմիանան նաեւ դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։ Հիշեցնենք, որ կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու:

Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի հայոց լեզվի եւ պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, եւ մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»: