Բելառուսական տանկերը շարժվում են Ուկրաինայի ուղղությամբ. բախումը մոտ է

Բելառուսական տանկերը շարժվում են Ուկրաինայի ուղղությամբ. բախումը մոտ է

Բելառուսական բանակի մեքենայացված կազմավորումներից մեկի ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները։

Այս մասին կիրակի՝ օգոստոսի 11-ին, հայտնել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բելառուս զինվորականները զինտեխնիկա են բեռնում երկաթուղային տրանսպորտի վրա և սկսում են համատեղ երթով շարժվել դեպի ուկրաինական սահմանի հատուկ տարածքներ:

Նախօրեին Լուկաշենկոն հանձնարարել էր ուժեղացնել զորքերի խմբավորումը Գոմելի և Մոզիր մարտավարական ուղղություններում՝ «հնարավոր սադրանքներին արձագանքելու համար»։