Որոշ խմբակներ Արցախի համախմբումը փորձում են օգտագործել սեփական իշխանության պահպանելու համար

Որոշ խմբակներ Արցախի համախմբումը փորձում են օգտագործել սեփական իշխանության պահպանելու համար

ՀՀ-ում տեղի ունեցող ընդդիմության գործողությունների վերաբերյալ Արցախից հնչող մեկնաբանությունների ու դրանց մեջ Արցախի դերի, արցախցիների վերաբերմունքի մասին զրուցեցինք Արցախի «Արդարություն« կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ.

«Իմ խորին համոզմամբ Արցախը պետք է միանա ՀՀ-ում սկիզբ առած դիմադրության շարժմանը, քանի որ այն պայքար չէ հանուն իշխանության, այն պայքար է հանուն պետականության։ Վերջին օրերին Արցախի մի խումբ երիտասարդներ տարբեր ֆլեշմոբների միջոցով իրենց աջակցությունն են արտահայտել ՀՀ-ում հանուն պետականության պայքարող իրենց քույրերին և եղբայրներին։ Պետք չի մոռանալ այն հանգամանքը,որ հայ ազգը միշտ հասել է իր նպատակներին միայն այն ժամանակ,երբ եղել է միասնական և համախմբված մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է` հայրենիքի փրկությունը։ Այսօր տեղի են ունենում իրադարձություններ,որոնցից ձեռնպահ մնալը հնարավոր է մի փոքր թյուրըմբռնում առաջացնի որոշ շրջանակներում։ Արցախը պետք է իր հաստատուն խոսքը հայտնի` եթե անգամ դա լինի հանրահավաքների միջողով։ Ցավով պետք է նշեմ,որ այսօր Արցախում իշխանամերձ որոշ խմբակներ Արցախի համախմբումը փորձում են օգտագործել սեփական իշխանության պահպանելու համար,և միայն իրենց իշխանությունը պահելու շուրջ են պատկերացնում համախմբումը։ Եվ պետք չի հայ ազգի համախմբումը որակել որպես իշխանության համար պայքար»։