Մոսկվան ջուր է լցնում Բաքվի ջրաղացին. առիթը հայ-ֆրանսիական գործարքն է

Մոսկվան ջուր է լցնում Բաքվի ջրաղացին. առիթը հայ-ֆրանսիական գործարքն է

Ֆրանսիայի կողմից Caesar 155 միլիմետրանոց ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումը Հայաստանին վտանգում է վատթարացնել իրավիճակը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այսկերպ Գալուզինը մեկնաբանել է Caesar ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարքը:

Նրա կարծիքով, աշխարհում չկան տարածաշրջաններ, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են լավագույն իրավիճակի։

«Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- ​​ասել է փոխարտգործնախարարը։ 

Ավելի վաղ Երևանի ու Փարիզի միջև կնքված գործարքի վերաբերյալ հիստերիկ ու անհեթեթ մեկնաբանություն էր արել Ադրբեջանի ՊՆ-ն, նշելով, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը սրում է իրավիճակը և կարող է հանգեցնել նոր էսկալացիայի»:

ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան, կտրականապես հերքել էր մեղադրանքները: