Քանի հոգի կլքի Վրաստանը ՌԴ քաղաքացիներից

Քանի հոգի կլքի Վրաստանը ՌԴ քաղաքացիներից

Ռուսաստանը հույս ունի, որ ռուս-վրացական հարաբերությունների սրացման ներկայիս փուլում ՌԴ 150 հազար քաղաքացի կչեղարկի իր այցը Վրաստան։ Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսած հուլիսի 8-ին դեպի Վրաստան թռիչքները կասեցնելու հրաման է ստորագրել։Խորհուրդ է տրվել տուրիստական ընկերություններին դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքը դադարեցնել։ Ներկայումս արդեն հետ են վերադառնում 5-7 հազար ռուսաստանցի տուրիստ կազմակերպված ձեւով, իսկ ինքնուրույն՝ երկու երեք անգամ ավելի։ Ընդհանուր առմամբ հետ կվերադարձվի գնված կամ պատվիրված ավիատոմսերի համար՝ 2,3-3 միլիարդ ռուբլի։