«Հրապարակ»․ Դավոսյան ֆորումին մասնակցելուց հետո Փաշինյանը կմեկնի Մոսկվա

«Հրապարակ»․ Դավոսյան ֆորումին մասնակցելուց հետո Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ գործարարների հետ, ապա Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Դավոսյան ֆորումին մասնակցելուց հետո նա հերթական անգամ մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 25-ին ելույթ է ունենալու ԵԱՏՄ գրասենյակում։ Ելույթի առիթը ՌԴ-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահելու իրավունքը 2019-ին Հայաստանին փոխանցվելու հանգամանքն է։