Զելենսկին հարցազրույց է տվել ուղղակի աստիճաններին նստած

Զելենսկին հարցազրույց է տվել ուղղակի աստիճաններին նստած

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, հարցազրույց է տվել Bild պարբերականին։ Նա արտասահմանցի լրագրողների հարցերին պատասխանել է ուղղակի աստիճաններին նստած։ Ինչպես եւ կարելի էր սպասել, ամենից հետաքրքրող հարցը վերաբերվել է Ղրիմին ու Դոնբասին, ինչին Զելենսկին ասել է, որ կարծում է, որ Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայի մի մասն են հանդիսանում։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ մի օր այդ երկրու երկրամասերը կվերադառնան Ուկրաինայի կազմ։ Զելենսկին նկատել է, որ իր համար Ղրիմը եզակի ու սիրելի վայր է, ուր եղել է բազմիցս։ Հարցին, թե արդյոք նա տեսնում է Ուկրաինան ԵՄ եւ ՆԱՏՕ-ի կազմում, նա պատասխանել է, որ քաղաքացիներն են ուզում, որ իրենց երկիրը լինի եվրոպական համայնքի մի մասը։ Սակայն դրա համար պետք է աշխատել ու ցույց տալ արդյունք։