Ֆրանսիական դատարանն արգելել է երեխաներին տալ «Գրիզման Մբապե» անունը

Ֆրանսիական դատարանն արգելել է երեխաներին տալ «Գրիզման Մբապե» անունը

Ֆրանսիական Բրիվ-լա-Գայարդ քաղաքում ծնողները ցանկացել են իրենց երրորդ երեխային տալ «Գրիզման Մբապե» անունը, սակայն դատարանը արգելել է նրանց դա անել։ Այս մասին հայտնում է AS-ը։ Ըստ հրապարակման, նման անուն երջանիկ ծնողները ցանկացել են իրենց երրորդ երեխային տալ ի պատիվ իրենց սիրած ֆուտբոլիստների՝ Անտուան Գրիզմանի եւ Կիլյան Մբապեի։ Սակայն տեղի իշխանությունները հարցը տեղափոխել են դատարան, որն էլ որոշել է, որ երեխային նման անուն տալը չի բխում երեխայի շահերից՝ հիմք ընդունելով ՄԱԿ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան։ Արդյունքում երեխային կնքել են Դանի Նոյե անունով։ Ֆրանսիական օրենսդրությունը սահմանում է, որ երեխային տրվելիք անունի հարցում պետք է ղեկավարվել երեխայի շահերով։ Այսինքն՝ անունը չպետք է լինի ծիծաղելի, վիրավորական, բարդ արտասանելի կամ պարունակի օտար սիմվոլիկա կամ թվեր։