Արսեն Բաբայանի գործն ապագա չունի․ Էդմոն Մարուքյան

Արսեն Բաբայանի գործն ապագա չունի․ Էդմոն Մարուքյան

Արսեն Բաբայանի գործն ապագա չունի, համաներման տակ է ընկնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

«Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Անհասկանալի է նրա ձերբակալումը, քանի որ ձերբակալում են այն ժամանակ, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում»:

Մարուքյանի խոսքով՝ բավարար է, որ Բաբայանը չառարկի իր նկատմամբ համաներման կիրառմանը և նա ազատ կարձակվի: Մարուքյանը նշեց, եթե Բաբայանին տանեն դատարան, ամենավատ դատավորն էլ, հավանական է, որ նրան չկալանավորի: