Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանային սրացմամբ։ «Մենք չափազանց անհանգստացած ենք եւ մտահոգված այդ իրադրությամբ։ Ամեն բան անելու ենք, որպեսզի կասեցվի սրացումը եւ դադարեցվեն մարտական գործողությունները։ Իրադրությունն իրոք բավական անհանգստացնող է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Մատվիենկոն։