Չին-ամերիկյան հակասությունները կարող են ցնցել համաշխարհային տնտեսությունը 

Չին-ամերիկյան հակասությունները կարող են ցնցել համաշխարհային տնտեսությունը 

Առեւտրային առճակատումը Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ կարող է հանգեցնել  համաշխարհային տնտեսության կառուցվածքային պառակտման տեւական ժամանակահատված եթե շարունակվի, սակայն նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի չի բերի։  

Այս մասին հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն՝ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին մասնակցության համար Ճապոնիա կատարելիք այցի նախօրեին։ «Կարճաժամկետ հեռանկարում կարող է առաջ գալ ֆինանսական ճգնաժամ, սակայն դա լրիվ այլ պատճառներով կլինի»,- ասել է Սինգապուրի վարչապետը։

Նա նկատել է, որ  Պեկինն ու Վաշինգտոնը ներկայումս արդեն սկսել են տեխնոլոգիաների շուկայի բաժանումը՝ խաթարելով փոխադարձ վստահությունը։ Այս ամենը ըստ Սյան Լունի, կբերի կառուցվածքային պառակտման, որը կձգվի երկար տասնամյակներ։