Ղազախստանում դեմ են մայրաքաղաքի անվանափոխությանը

Ղազախստանում դեմ են մայրաքաղաքի անվանափոխությանը

gopetition.com կայքում սկսվել է ստորագրահավաք, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաքը չանվանափոխել, ինչպես այսօր որոշում է կայացվել այդ երկրի պառլամենտի կողմից, մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթանի ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։ Այն հայտնվել է այսօր եւ արդեն տասը հազար մարդ ստորագրել է այն։ Օրվա վերջում ստորագրողների քանակը հասել է մոտ 14 հազարի։ Ստորագրահավաքի պահանջագրի տեքստում ասվում է, որ երկիրն ունի մեծ ֆինանսական խնդիրներ եւ առկա դեֆիցիտի պայմաններում անիմաստ է գնալ նման հսկայական ծախսերի եւ կատարել մայրաքաղաքի անվանափոխություն։ Բացի այդ, մայրաքաղաք Աստանան, որպես միջազգային բրենդ սկսել է ճանաչելի դառնալ միջազգային ասպարեզում եւ հիմա այդ քայլը կհարվածի բրենդին։ Պահանջի տեքստում նշվում է, որ մայրաքաղաքի անվանափոխության հարցը պետք է վճռվի հանրաքվեի միջոցով։