Պուտինը՝ սանկցիաների պատճառով կրած վնասների մասին

Պուտինը՝ սանկցիաների պատճառով կրած վնասների մասին

Ռուսաստանը, սկսած 2014 թվականից, ինչ սահմանվել են սանկցիաները ընդդեմ Ռուսաստանի, կրել է 50 միլիարդ դոլարի վնաս, այն դեպքում, երբ ԵՄ կրած վնասը կազմում է 240 միլիարդ դոլար։ Այս մասին այսօր՝ ուղիղ եթերում լրագրողների հետ իր ամենամյա հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կտա ռուսական տնտեսությանը սանկցիաները չեղյալ հայտարարվեն, Պուտինը ասել է․ «Թե ինչ կտա, կամ ոչ, կամ ինչ ենք մենք կորցնում, շատ հեշտ է հաշվելը։ Նայեք․ ըստ փորձագիտական տվյալների, սանկցիաների հետեւանքով Ռուսաստանի կրած վնասը կազմում է 50 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ ԵՄ-ն կորցրել է 240 միլիոն դոլար, նույն սահմանափակումների պատճառով, ԱՄՆ-ն՝ 17 միլիարդ դոլար, Ճապոնիան՝ 27 միլիարդ դոլար»։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ այդ ամենը ազդում է նաեւ այդ երկրների աշխատաշուկաների վրա, եւ բացի այդ, այդ երկրները կորցնում են ռուսական շուկան։ «Ինչ որ բանի սակայն մենք հասանք։ Նախ սկսեցինք մտածել, թե ինչպես զարգացնել տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտը եւ հիմա մենք նկատելի արդյունքների ենք հասել։ Այն, որ այս ոլորտում արտահանումը հասել է 667 միլիարդ ռուբլու, ստիպում է, որ աշխատենք նույնիսկ այն ուղղություններով, որտեղ մենք նախկինում մասնագետներ նույնիսկ չենք ունեցել»,- հավելել է Պուտինը։