Հատուկ ծառայությունները ձախողել են օտարերկրյա կիբերհարձակումները

Հատուկ ծառայությունները ձախողել են օտարերկրյա կիբերհարձակումները

Իրանական հատուկ ծառայությունները նկատել ու չեզոքացրել են արտասահմանյան կիբերցանց։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Շամխանին։ Նա մանրամասնել է, որ կիբերցանցը հայտնաբերվել ու ոչնչացվել է այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ համատեղ։ Իրանցի բարրձրաստիճան պաշտոնյան նկատել է, որ այս գործողությունը ԱՄՆ ամոթալի պարտությունն է կիբերցանցերի ոլորտում, եւ խոստացել առաջիկայում ավելի ընդարձակ տեղեկատվություն հրապարակել այս առնչությամբ։