ՊԵԿ-ում հրաժեշտ են տվել Ռուստամ Բադասյանին

ՊԵԿ-ում հրաժեշտ են տվել Ռուստամ Բադասյանին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին: Վերջինս ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար։ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել մեկ տարվա համատեղ աշխատանքը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահն Արդարադատության նորանշանակ նախարարին հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել նոր և պատասխանատու պաշտոնում: Ռուստամ Բադասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին արդյունավետ և հետևողական գործունեության համար:

Ռուստամ Բադասյանը նաև իր շնորհակալական խոսք է հղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին

«Շնորհակալ եմ պարոն Անանյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՊԵԿ-ի ամբողջ աշխատակազմին անցած ժամանակահատվածում համագործակցության համար:
Վստահ եմ, որ ՊԵԿ-ում սկսված բարեփոխումները բոլոր ուղղություններով հաջողելու են:»

Քիչ առաջ Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալական գրառում է կատարել.

«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների, բարեմաղթանքների և աջակցության համար:
Շնորհակալ եմ նաև քննադատությունների համար, բոլոր դիտարկումները միշտ պատրաստ եմ հաշվի առնել:
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում նամակներին չեմ կարողացել պատասխանել:
Բնականաբար գիտակցում եմ ամբողջ պատասխանատվությունը ու պատրաստվում եմ չհիասթափեցնել:)»։