Նոր ինքնասպան դրոն են ստեղծել

Նոր ինքնասպան դրոն են ստեղծել

Ռուսական «Կալաշնիկով» ռազմական կոնցեռնը ստեղծել է նոր KYB ինքնասպան դրոնը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարության «Զվեզդա» հեռուստատեսությունը։ Հրապարակված կադրերում երեւում են տեսարաններ դրոնի փորձարկումներից, որտեղ այն ինքնապայթեցվում է՝ թիրախին մոտենալիս։ Դրոնը ունի 80-130 կմ/ժ արագություն, կարող է մնալ օդում երեսուն րոպե, իսկ օգտակար բեռնատարողությունը երեք կիլոգրամ է։