Ծխելը կարող է բերել կուրության եւ ոչ միայն

Ծխելը կարող է բերել կուրության եւ ոչ միայն

Ռաթգերսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխախոտի շատ օգտագործումը կարող է բերել կուրության կամ մարդկանց մոտ տեսողության այլ լուրջ խանգարումների, ինչպիսին ասենք գունատարբերակման կարողության կորուստն է։ Այս մասին հայտնում է Рен ТВ-ն։

Ըստ հրապարակման, եթե մարդը օրական ավելի քան 20 սիգարետ է օգտագործում, ապա ենթակա է նշված տեսողական խնդիրներ ունենալու ռիսկին։ Ըստ հրապարակման, համալսարանի մասնագետները հինգ տարի շարունակ ուսումնասիրել են 70 ծխող եւ 70 չծխող մարդկանց եւ պարզել, որ չծխողների տեսությունը երկու անգամ ավելի կոնտրաստիկ է, քան ծխողներինը։ Նրանք նաեւ 2-3 անգամ ավելի լավ են կարողացել էկրանի վրա ցուցադրության ժամանակ զատորոշել երկրաչափական պատկերները, քան ծխողները։

Psychiatry Research հանդեսում հրապարակված զեկույցում նշվում է, որ նիկոտին ու այրվող արտադրանքները ուղղակի են ազդում մարդու տեսողության վրա եւ բացի այդ, ծխողների մոտ ցանցաթաղանթի անոթները ավելի նեղացած են։