Լոնդոնում հարձակվել են մզկիթ աղոթելու գնացող հավատացյալների վրա

Լոնդոնում հարձակվել են մզկիթ աղոթելու գնացող հավատացյալների վրա

Լոնդոնի Ուայտչեպել շրջանում երկու մարդ, զինված մուրճերով, հարձակվել է մզկիթ աղոթելու գնացող հավատացյալների վրա։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Ոստիկանության կողմից ձեռք բերված կադրերում երեւացել է, թե ինչպես հանցագործները հարձակվել են մզկիթի մոտ կայանված մեքենայի վրա, որտեղ եղել է մի քսանյոթամյա տղամարդ։ Նրանցից մեկը կարողանում է մտնել սալոն, իսկ մյուսը պառկում է դիմապակու վրա, իսկ հետեւի ապակին արդեն կոտրված է եղել։

Ականատեսները հայտարարել են, որ հանցագործները վիրավորական արտահայտություններ են ասել մուսուլմանների հասցեին՝ նրանց անվանելով ահաբեկիչներ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են միայն տուժածին։ Հանցագործները կարողացել են փախուստի դիմել եւ թաքնվել։