Նախագահը հակադարձել է քննադատություններին

Նախագահը հակադարձել է քննադատություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակադարձել է իր աշխատանքային օրվա գրաֆիկի հետ կապված քննադատություններին։ Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ լրատվամիջոցները կարողացել են ձեռք գցել իր գրաֆիկը։ Նա նաեւ նշել է, որ լրագրողները ընդհակառակը պետք է գովեին իրեն եւ ոչ թե քննադատեին։ «Իրականում ես, հնարավոր է աշխատում եմ շատ ավելի երկար, քան նախկինում որեւէ նախագահ»,- նկատել է Թրամփը։ Նա նաեւ գրել է, որ սովորաբար աշխատում է եւ ոչ թե հանգստանում։