ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն հակաթուրքական սանկցիաներ սահմանելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսում կքննարկեն հակաթուրքական սանկցիաներ սահմանելու հարցը

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ, որոնք ներկայացնում են ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք կոմիտեների ներկայացրել են բանաձեւ՝ կապված Թուրքիայի դեմ սանկցիաներ սահմանելու հետ: Այս մասին տեղեկացնում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն:

Սանկցիաները սահմանվելու են «Ամերիկայի հակառակորդներին սանկցիաների միջոցով հակազդելու օրենքի» (CAATSA) շրջանակնեում: Բանաձեւով կոչ է արվում նաեւ Թուրքիային բացառել F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռների համատեղ արտադրության միջազգային ծրագրից՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անկարան ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգեր է ձեռք բերել: