ԱԺ փոխնախագահի ԲՀԿ-ի թեկնածուն ես չեմ. Մելքումյան

ԱԺ փոխնախագահի ԲՀԿ-ի թեկնածուն ես չեմ.  Մելքումյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ու դեռևս գործող խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանին հարցրինք՝ հայտնի՞ է, թե ով է լինելու ԱԺ երրորդ փոխնախագահի ԲՀԿ-ի թեկնածուն։

«Հյատնի է, բայց քանի որ պաշտոնական հրապարակմանը չենք ուզում նախորդենք, կոռեկտ չի հիմա ես առաջ անցնեմ կուսակցության հայտարարությունից։ Այսօր կլինի»,-Hraparak.am-ի հտե զրույցում ասաց Մելքումյանը։

-Իսկ կարո՞ղ է Դուք լինե՞ք այդ թեկնածուն։

-Ոչ, ես չեմ։

-«Լուսավոր Հայաստանի» կողմցի իրենց թեկնածուի առաջադրումն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք սա ձեզ հետ մրցակցության համար են արել։

-Չէ, ես կարծում եմ՝ նորմալ է, բոլորն էլ իրավունք ունեն առաջադրել, ինչ որ օրենքն ու Սահմանդրությունը թույլատրում է, որևէ արտառոց երևույթ ես չեմ նկատում այդտեղ։

-Պարոն Մելքումյան, ակնհայտ է, որ ԱԺ երրորդ փոխնախագահն ընտրվելու է իշող «Իմ քայլը» խմբակցության ցանկությամբ, քանի որ մեծամասնություն նրանք են կազմում։ Կա՞ նրանց հետ քննարկում, համաձայնություն, որ ձեզ են ձայն տալու։

Ուրեմն այն, ինչ որ հայտարարվել է ԶԼՄ-երով, ես տեղեկացված եմ էդ ամսով։ Այսինքն՝ ինչ որ ասվել է, որ ավելի շատ ժողովորդի կողմից շատ ձայն ստացած ուժի թեկնածուն պետք է լինի, ես էդքանով եմ տեղյակ։