«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության հակառեկորդն է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության հակառեկորդն է սահմանել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբն իր պատմության հակառեկորդներից մեկն է սահմանել Անգլիայի Պրեմիեր լիգայում բաց թողած գնդակների թվով։ Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը՝ պարզաբանելով, որ սեզոնի ընթացքում ակումբը ավելի քան 45 գնդակ է բաց թողել։

Ընդամենը երեկ «ՄՅՈՒ»-ն Գունար Սուլշերի գլխավորությամբ 4 գոլ բաց թողեց «Էվերտոնի» հետ խաղում եւ պարտվեց՝ 4։0 հօգուտ էվերտոնցիների։ Վերջին անգամ ակումբը նման հակառեկորդ էր սահմանել 1978-79 թթ, երբ բաց էր թողել 63 գնդակ։