Հիմա փաթեթներում պետպատվերների գներն ավելի իրատեսական են.Գյումրի Բ/Կ-ի  տնօրեն

Հիմա փաթեթներում պետպատվերների գներն ավելի իրատեսական են.Գյումրի Բ/Կ-ի  տնօրեն

Կառավարության որոշումը՝ 0-18 տարեկան երեխաների, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության  անվճար բուժսպասարկումը բուժհիմնարկներումոլորտի մասնագետների խոսքերով՝ նպաստելու է ազատվել հավելյալ  խնդիրներից:

«Դրա հաշվին ավելացել են բյուջետային գումարները:Կոնկրետ «Գյումրի բժշկական կենտրոն»-ին մոտ  150մլն դրամի  ավելացում է նախատեսված: Կկարողանանք ավելի շատ պետպատվերով հիվանդներ սպասարկել: Այսպես ասեմ, եթե վճարովի ծառայությունը արժեր 200հզր դրամ, իսկ պետությունը փոխանցումէր 107 հզր  դրամը, պարզ էր, որ բժիշկների աշխատավարձը քիչ էր: Այստեղ անհամեմատելի էր, որ նույն ծախսը կատարելիս մեծ տարբերություն ունեինք: Հիմա պետությունը գնում է նաև սա կարգավորելուն: Հիմա փաթեթներում պետպատվերների գներն ավելի իրատեսական են: Ենթադրենք՝ 107 հազարի փոխարեն արդեն 150 է: Կկարողանանք առավել լիարժեք վարձատրել բժիշկներին»,-ասաց  «Գյումրի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ: Իսկ ահա Գյումրու «Մոր եւ մանկան» Ավստրիական հիվանդանոցի հատկացումը 71մլն դրամով է ավել  լինելու: Հիվանդանոցի  տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերով իրենց համար այդ գումարը բավականին մեծ է. «Ես 20 տոկոսով հիվանդների հոսքի աճ եմ կանխատեսում»,-նշում է   նա:

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարության նոր  որոշման համաձայն՝0-18 տարեկան շահառուները, անկախ իրենց սոցիալական պատկանելիությունիցկարող են օգտվել բոլոր տեսակի բուժծառայություններից, այդ թվում՝ դժվարամատչելի, նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սրտի համար նախատեսված բուժծառայություններից: