Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով․Արթուր Վաղարշյան

Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով․Արթուր Վաղարշյան
Արթուր Վաղարշյան

Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, ԱԺ կողմից չընտրված Արթուր Վաղարշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ 

«Հարգելի ընկերներ
Առավոտյան շուտ արթնացա, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։ 
Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։ 
Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։ 
Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո։ 
Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։ 
Հիմա մտորում եմ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ ․․․»։