Մուկուչյանը՝ ընտրությունների ընթացքի ու խախտումների մասին

Մուկուչյանը՝ ընտրությունների ընթացքի ու խախտումների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Աբովյանում է, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ:

«Հրապարակի» հետ զրույցում Մուկուչյանը նշեց, որ նման պարագայում խախտումներ հնարավոր են, սակայն ԿԸՀ-ն զբաղվում է բոլոր ահազանգերով: Ռոմանոս Պետրոսյանի հետ կապված դեպքի վերաբերյալ էլ Մուկուչյանն ասաց, որ չի կարող մեկնաբանություն տալ, քանի որ դեպքը քննում է տարածքային ընտրական հանձնաժողովը: