Ատոմակայանի կառուցման արտոնությունը տրամադրվել է

Ատոմակայանի կառուցման արտոնությունը տրամադրվել է

Միջուկային էներգիայի թուրքական գործակալությունը ռուսական «Ռոսատում» եւ «Ռուսատոմ-միջազգային ցանց» կորպորացիաներին տրամադրել է «Աքույու» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարության համար անհրաժեշտ արտոնությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Արտոնագիրը փաստացի թույլատրում է սկսել ապագա էներգաբլոկի շինարարության աշխատանքները բացառությամբ ռեակտորային սարքերի տեղադրումը, որի համար արդեն հավելյալ արտոնագիր է պահանջվելու։