Ուսուցիչերին բաժանել են քաղաքական ենթատեքստով բացիկներ․ լուսանկարներ

Ուսուցիչերին բաժանել են քաղաքական ենթատեքստով բացիկներ․ լուսանկարներ

Քաղաքացու օրվա առթիվ ուսուցիչներին Ավան վարչական շրջանի աշխատակազմը բացիկներ է բաժանել, որտեղ նրանց շնորհավորում են հեղափոխության մեկամյակի եւ Քաղաքացու օրվա կապակցությամբ։

Բացիկում, մասնավորապես, գրված է․ «Շնորհավորում ենք ձեզ՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Այսօր մենք հպարտությամբ նշում ենք թավշյա հեղափոխության միամյակը եւ հաստատում, որ մեզ համար առաջնային է հեղափոխության նպատակների իրականացումը՝ հանուն մեր երկրի բարօրության եւ զարգացման․․․․»։

Նշենք, որ վաղը տոնվելու է Քաղաքացու օրը, որի համար պետբյուջեից հատկացվել է 124 միլիոն դրամ։

Ի դեպ, նշենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ դպրոցները չպետք է քաղաքականացվեն, մինչդեռ Ավանի թաղապետարանը նման քաղաքական ենթատեքստով բացիկներ է ուղարկում, իսկ լուսանկարում «Նիկոլը ես եմ» գրությամբ գլխարկ է երեւում։