Լեգենդար նախկին բռնցքամարտիկը մահացել է ավտովթարից

Լեգենդար նախկին բռնցքամարտիկը մահացել է ավտովթարից

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Պերնել Ուիթակերը զոհվել է Վիրջինա-Բիչ քաղաքում տեղի ունեցած ավտովթարից։ Ինչպես հաղորդում է The Virginian-Pilot-ը, տեղի ոստիկանությանը հղում տալով, 55-ամյա Ուիթակերին վրաերթի է ենթարկել մեքենան, որի հետեւանքով նա տեղում մահացել է։ Հիշեցնենք, որ Ուիթակերը 1984 թվականի Օլիմպիական չեմպիոն է, իսկ կարիերան ավարտել էր 2001-ին։ Ունեցել է 46 մենամարտ, որոնցից հաղթանակով ավարտել է 40-ը, որից 17-ը՝ նոկաուտով։ Ուիթակերը ամուսնացած էր, ուներ հինգ երեխա։