Իրանը նավթ է առաքել Չինաստան՝ ի հեճուկս ամերիկյան սանկցիաների
Նավթով բեռնված Marshal Z բեռնանավը դուրս է եկել Իրանից ու նավարկել դեպի Չինաստան: Այն բեռնաթափել է նավթը չինական Չժոուշան քաղաքի մոտ գտնվող նավահանգստյին պահեստարանում:
Նշենք, որ նավթը մատակարարվել է ԱՄՆ կողմից իրանական նավթի հանդեպ սահմանված սանկցիաները շրջանցելով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Բեռնանավի բեռի տարողությունը եղել է 130 հազար տոննա:
Նշենք, որ մինչ Իրանը շրջանցում է ամերիկյան սանկցիաներն ու սեւ շուկայում նավթ վաճառում, Օրմուզի նեղուցում վնասվում են սաուդական երկու նավթատար բեռնանավերը:
Նշենք, որ ամերիկա-իրանական առճակատումը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ Իրանը դադարեցրեց Միջուկային գործարքի համաձայնագրի մի շարք դրույթների կատարումն իր կողմից:
Կարծիքներ