5 միլիարդ դոլար է վաստակել այս տարի

5 միլիարդ դոլար է վաստակել այս տարի

Թուրքիան այն քիչ երկրներից է, որ ունի խոհանոցային տուրիզմի համար լուրջ պոտենցիալ եւ կարող է այն իրացնել։ Ինչպես հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, միայն խոհանոցային տուրիզմի միջոցով Թուրքիան կարողացել է 5 միլիարդ դոլար վաստակել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի Ղազիանթափ եւ Հաթայ քաղաքները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից համարվել են որպես ստեղծագործող քաղաքներ։ Ընդհանուր առմամբ, հյուրանոցային սեկտերի այս տարվա եկամուտը Թուրքիայում կազմել է 10 իսկ խոհանոցային տուրիզմի եկամուտը՝ 5 միլիարդ դոլար։ Ուշագրավ է այն, որ թուրքական խոհանոցային տուրիզմը համարվում է լավագույններից մեկը աշխարհում։