Հացադուլին միացավ եւս մեկը

Հացադուլին միացավ եւս մեկը

Արդեն 13 օր հացադուլ անող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին միացել է եւս մեկը, այդ մասին ռեժիսորը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում, գրելով․ «Այսօր, իմ հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր ՄՀԵՐ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն ինձ, սկսեց իր հացադուլը»։

Հիշեցնենք, որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն, պրոդյուսեր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ էր սկսել՝ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի ֆինանսավորման իր իրավունքները Հայաստանի ազգային կինոկենտրոնից պահանջելու համար։