Բժիշկը ազատվել է աշխատանքից՝ մահմեդական կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի համար

Բժիշկը ազատվել է աշխատանքից՝ մահմեդական կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի համար

23-ամյա բժշկական ստաժ ունեցող բրիտանացի բժիշկ Քիթ Վոլվերսոնին հեռացրել են աշխատանքից՝ մեղադրելով մահմեդական կնոջ հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Ինչպես հաղորդում է The Mirror պարբերականը, բժիշկը իր մոտ դստեր հետ խորհրդատվության եկած պացիենտ կնոջը խնդրել է հանել մահմեդական կնոջ ավանդական տարազի մաս համարվող նիքաբա կոչված գլխանոցը, որպեսզի նրա խոսքն ավելի լավ հասկանա։ Կինը եղել է իր տասնամյա դստեր հետ, գանգատներ ունեցել է դուստրը։ Երբ բժիշկը հարցրել է գանգատների մասին ու երբ կինը սկսել է պատասխանել, բերանը ծածկող կտորը խանգարել է, որպեսզի բժիշկը ճիշտ հասկանա թե ինչ է ասում։ Կինը համաձայնել է, հետո սակայն ասել ամուսնուն, որ բժիշկը իր հանդեպ վիրավորանք է թույլ տվել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի բժշկի դեմ բողոք ներկայացվի։ Ներկայումս Քիթ Վոլվերսոնի դեմ հետաքննություն է սկսվել, որը իրականացնում է Մեծ Բրիտանիայի Գլխավոր բուժխորհուրդը։ Իմանալով այդ մասին՝ Վոլվերսոնը հայտարարել է, որ տեղի է ունեցել անարդարություն ու հեռացել է աշխատանքից։