Լուիս Սուարեսը արձագանքել է նոր ֆուտբոլիստներ գնելու քաղաքականությանը

Լուիս Սուարեսը արձագանքել է նոր ֆուտբոլիստներ գնելու քաղաքականությանը

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը խոսել է ակումբում իր ապագայի հեռանկարների մասին։ Ինչպես գրում է Sports.ru-ն, հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն իրողությանը, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է եւս մեկ երիտասարդ հարձակվող գնել, Սուարեսը ասել է․ «Պետք է ընդունել սեփական տարիքը, դերը եւ այն, թե ինչն է լավ ակումբի ապագայի համար։ Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» մարզիկը պետք է պատրաստ լինի մրցակցությանը եւ այն բանին, որ իրեն մրցակից կարող են գնել։ Դա առողջ մրցակցություն է, քանի որ մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ օգնել մեր ակումբին։ Ակներեւ է, որ ես չեմ ասում, թե ում գնեն կամ ում չգնեն։ Կարծում եմ, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ակումբը պետք է գնի երիտասարդ խաղացողներ, ոչ թե ինձ հետ մրցակցելու, այլ ակումբի ապագան ապահովելու համար։ Ես արդեն 32 տարեկան եմ, եւ հունվարին կդառնամ 33»։