Քոչարյանի պաշտպանները կարող են դա օգտագործել ՄԻԵԴ-ում․ տեսանյութ

Ինչպես տեղեկացրել էինք Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչայնի նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ այսօր փաստաբանների պալատում հրավիրվեց փաստաբանների ակումբի նիստը։
Խոսելով Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամաբ գործադրվող ճնշումների մասին՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ այդ ճնշումները պաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող են օբյեկտիվորեն օգտագործել և պետությունը շատ լուրջ խնդիրների առջև կկանգնի․
«Օգտագործելու են, որ սա ճնշում է դատարանների նկատմամաբ, և պետությունը չկարողացավ այս ճնշումները վերացնել, և բնականաբար սա Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Միանշանակ օբյեկտիվորեն կարող են օգտագործել։ Պատկերացրեք փաստաբանը այդ դեպքից դրդված ասի՝ ես չեմ կարող իմ պաշտպանյալին պաշտպանել ու չգնա դատական նիստի»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Կարծիքներ