Անհանգստություն չունե՞ք, որ ներքաշվել եք կազմակերպված հանցավոր խմբի մեջ․ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Սարգսյանին

Անհանգստություն չունե՞ք, որ ներքաշվել եք կազմակերպված հանցավոր խմբի մեջ․ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Սարգսյանին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր նախագահի նստավայրի դիմաց նրան հարցեր ուղղղեց, քանի որ նախագահը չէր հանդիպել Ղազարյանի հետ, և նա այդ հարցերը ուղղեց հրապարակավ․

«Մայիսի 4-ին կառավարության բակում մեր չկայացած հանդիպումից հետո ես նաև գրավոր դիմել էի նախագահի աշխատակազմ, այդ օրը ինձ զանգել և ասել են, որ մինչև շաբաթվա վերջ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել, և, կախված իր գրաֆիկից, կնշանակեն կոնկրետ օր ու ժամ, բայց երեկ՝ երեկոյան, ինձ հետ կապ հաստատեցին նախագահի աշխատակազմից և ասացին, որ նախագահը չի հրաժարվում ինձ ընդունել, այսինքն՝ ինչ-որ մի օր պատրաստ է ընդունել, բայց հիմա չի կարող, առավել ևս, որ մեկնում է Մոսկվա։

Ես, բնականաբար, հանեցի իմ հանդիպման խնդրանքը, քանի որ նրա հետ անձնապես քննարկելու ոչ մի հարց չունեմ, իմ բոլոր խնդիրները հանրային բնույթի են, բխում են մեր հասարակության շահերից և ժամկետային իմաստով ակտուալություն ունեն մինչև մայիսի 10-ը ,այսինքն՝ այն հարցադրումները, որոնք պիտի հնչեցվեին և կակնկալվեին որոշակի գործողություններ, դրանք պետք է տեղի ունենային մինչև ԱԺ-ում վարչապետի 2-րդ ընտրությունը։ Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ, և այդ հարցադրումները, որոնք կարող են հանրայնորեն հետաքրքիր լինել, չմնան միայն իմ գրասեղանին, ես որոշեցի դրանք թողնել նախագահական պարիսպների մուտքի մոտ, հանրայանցնել դրանք՝ ակնկալելով, որ նախագահը դրանց մասին կարող է ինչ-որ ձևով տեղեկանալ, եթե ունի արձագանքելու ժամանակ, արձագանքի, եթե ոչ, ապա տա հանրությանը հուզող այն հարցերի պատասխանները, որոնք ես խմբավորել եմ 10 հարցերի տեսքով»,- ասաց Ղազարյանը։

Նրա առաջին 3 հարցերը հետևյալն էին․

«1․Պարոն նախագահ, Դուք առաջիններից մեկն էիք, որ խորհրդակցելով հասարակական- քաղաքական ուժերի և գործիչների հետ, հանդես եկաք հայտտարարությամբ, որ հետպատերազմյան շրջանում, կապիտուլյացիոն այդ խայտառակ հայտարարությունից հետո անհրաժեշտ է վարչապետի հրաժարական։ Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ գործողություններ Դուք արեցիք այդ ժամանակահատվածից հետո, որը պետք է հանգեցներ Ձեր կարծիքով այդ շատ կարևոր գործընթացին՝ վարչապետի հրաժարականին։ Ի՞նչ գործողություններ եք արել Դուք այդ ուղղությամբ, եթե չասենք, որ կատարել եք քայլեր,որոնք, ըստ էության, միտված են եղել ճիշտ հակառակին։ Կատարել եք վարչապետի բոլոր քմահաճույքները, օրինակ՝ ընդամենը Ձեր հրամանագրով մի քանի ամիս առաջ «Ազգային հերոսի» կոչման արժանացած ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին առանց բացատրության ազատել եք զբաղեցրած պաշտոնից՝ միայն այն բանի համար, որ նա ժպտացել է Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի վերաբերյալ հայտարարությունը լսելուց հետո։ Դուք Ձեր գործողություններով, ավելի շուտ՝ անգործությամբ նպաստել եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ԶՈՒ ԳՇ պետի՝ աշխատանքից ազատման գործընթացին։ Այսինքն՝ ըստ էության, կատարել եք գործողություններ, որոնք հակառակ տրամաբանությունն ունեին, այլ ոչ թե միտված էին վարչապետի հրաժարականին։

2․ 2021 թվականի ապրիլի 25-ի վարչապետի հրաժարականի հայտարարության մեջ ասվում է, որ նա խորհրդակցել է Ձեզ հետ, և խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարների հետ, և որոշում է կայացրել ահա այսպիսի գործընթացով գնալ արտահերթ ընտրության։ Եթե Ձեր պաշտոնը, պարոն նախագահ, ապաքաղաքական է, եթե Դուք քաղաքական պաշտոն չեք զբաղեցնում և քաղաքական գործունեությւոն չեք ծավալում, ի՞նչ գործ ունեք Դուք մասնակցելու քաղաքական ուժերի հետ համատեղ քննարկումների և որոշումների։ Արդյոք անհանգստություն չունե՞ք, որ Ձեր կամքից անկախ կամ գուցե մտածված, ներքաշվել եք կազմակերպված հանցավոր խմբի մեջ, որը միտված է 2018 թվականին օրինական ընտրված ժողովրդի իշխանության տապալմանը և  2021 թվականին ապօրինի ճանապարհով իշխանության զավթմանը։
3․ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Դուք ի պաշտոնե հետևում եք Սահմանադրության պահպանմանը։ Բնականաբար, Դուք տեղյակ եք, Ձեր հրամանագրով է, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը Ձեր կողմից հրաժարականը ընդունելուց հետո շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, որպես Սահմանադրության պահապան, խնդիրներ չե՞ք տեսնում արդյոք առ այն, որ Ձեր կողմից պաշտոնանակ արված պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել ճիշտ այնպես, ինչպես որ ձեր կողմից նշանակվել էր պաշտոնում»։