Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները. ինչ է հայտնի

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները. ինչ է հայտնի

Ստամբուլում (Թուրքիյա) սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է TRT Haber-ը։

Հանդիպումը տեղի կունենա նախագահի Դոլմաբահչե պալատում։

Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացնում են՝ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ երկու տեղակալներով։ 

Իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վիրավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան անվանելով «խղճուկ մարդ» Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման վերաբերյալ նրա սկզբնական պահանջների համար։ «Սկզբում նա անլուրջ պայմաններ էր առաջադրում, բայց նրա ավագ ընկերները նրան բացատրեցին, թե ինչպես վարել բանակցություններ», - ասել է Լավրովը։