ՍԴ-ի աշխատակազմը Ամանորը նշել է «Ուրարտու» ռեստորանում

ՍԴ-ի աշխատակազմը Ամանորը նշել է «Ուրարտու» ռեստորանում
Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համար բարենպաստ ժամանակներ են նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 28-ին ՍԴ աշխատակիցները Ամանորը նշել են «Ուրարտու» ռեստորանում։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Ամանորի արարողությանը հրավիրել է նաեւ ՍԴ-ի նախկին աշխատակիցներին, հերթով շնորհավորել բոլորին, պարել նրանց հետ։ Ուշագրավ է նաեւ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո թափուր է մնում աշխատակազմի ղեկավարի հաստիքը։