Ինչ կտա նոր գազամուղը Եվրոպային

Ինչ կտա նոր գազամուղը Եվրոպային

Գերմանիայի Էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախագահ Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը կնպաստի էականորեն Եվրոպայի գազամատակարարման կայունությանը։ Այս մասին հայտնում է DW-ն։ Գերմանացի նախարարը ասել է, որ այս նախագիծը կարեւոր դերակատարություն ունի, քանի որ նորվեգական եւ բրիտանական գազի մատակարարումը կրճատվում է, իսկ Գերմանիայի պահանջարկները աճում են։ Ալթմայերը նաեւ ասել է, որ ներկայումս մասնակից հինգ երկրներից չորսն արդեն հաստատել են նախագիծն ու ծրագիրը հիմնականում իրականացվում է։